Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Էստոնիայի դեմ ընկերական խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ։
Մեսսին հավաքականում իր կարիերայի ընթացքում խփել է 86 գոլ։
Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց Ֆերենց Պուշկաշին (84 գոլ Հունգարիայի հավաքականի կազմում) և դուրս եկավ մաքուր չորրորդ տեղ ազգային հավաքականում խփած գոլերի քանակով։
Մեսսին այժմ զիջում է միայն մալայզիացի Մոխտար Դահարիին (89 գոլ), իրանցի Ալի Դայեիին (109) և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին (117):