Ազգերի Լիգայի խաղարկության A դիվիզիոնում տեղի ունեցան հերթական հանդիպումները։
Պորտուգալիայի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Շվեյցարիային։ Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիլյամ Կարվալյուն և Ժոաո Կանսելուն։
Իսպանիան 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ։ Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձան Գավին և Ինիգո Մարտինեսը։ Վերջինս իր գոլը խփեց 90-րդ րոպեին՝ Իսպանիային փրկելով պարտությունից։
Չեխիայի հավաքականի գոլերը խփեցին Յակուբ Պեսեկը և Յան Կուչտան։ Պորտուգալիան և Չեխիան չորսական միավորով գլխավորում են երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։
Իսպանիան ունի երկու միավոր, շվեյցարացիները միավոր չեն վաստակել։