ՈՒԵՖԱ-ի կայքը քվեարկություն է սկսել Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն գոլը որոշելու համար:
Լավագույնին հավակնող 4 գոլերի թվում է նաև Էդուարդ Սպերցյանի՝ Իռլանդիայի դարպասը խփած գոլը: Այս քվեարկությունում նրա մրցակիցներն են Կարիմ Բենզեման, Մարկո Առնաուտովիչը և Սթիվեն Բերգվեյնը: Քվեարկությանը ծանոթանալ ու մեր ֆուտբոլիստի օգտին քվեարկել կարող եք այստեղ: