Պաշտպան Արթուր Քարտաշյանը ելույթները չի շարունակի «Նոայի» կազմում։
«Ավարտում եմ ելույթներս «Նոա» ֆուտբոլային ակումբի կազմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի անձնակազմին, ինչպես նաև «Նոա» ընտանիքին՝ համատեղ աշխատանքի համար։
Ելույթներս ավարտելով ակումբի կազմում՝ հարազատ դարձած ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ և հաղթանակներ։ Մենք մեծ ընտանիք ենք, և ես միշտ կմնամ այդ ընտանիքի մի մասը»,- այս մասին պաշտպանը գրել է իր facebook-ի էջում։