Հարձակվող Կառլոս Տևեսը որոշել է ավարտել կարիեարն, այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
38-ամյա արգենտինացին երեկ ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, սակայն այլևս նոր ակումբ չի ունենա։ Տևեսի վերջին ակումբը արգենտինական «Բոկա Խունիորսն» էր։
Բացի հարազատ ակումբի հարձակվողը հանդես է եկել նաև «Կորինտիանսում», «Վեսթ Հեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «մանչեսթեր Սիթիում», «Յուվենտուսում» և «Շանհայ Շենհուայում»։
Տևեսը 76 հանդիպման է մասնակցել նաև Արգենտինայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 13 գոլի հեղինակ։