«Նոա» ՖԱ-ից հեռացել է հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, որի հետ պայմանագիրը չի երկարաձգվել։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մաքսիմ Մայրովիչը անցած մրցաշրջանում կրկին «Նոա»-ի հիմնական ռմբարկուն էր` խփած 9-ը գոլերով և 3 գոլային փոխանցումներով։
«Նոա»-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար։