Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում Անգլիայի հավաքականն արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց Հունգարիային։
Հանդիպման միակ գոլը խփվեց 66-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Դոմինիկ Սոբոսլային։
Անգլիայի և Հունգարիայի հետ նույն խմբում են նաև Գերմանիան ու Իտալիան, որոնք ևս կմրցեն այսօր։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Ֆրանսիան է։