Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Ազգերի լիգայում Բելգիայի ընտրանու հետ հանդիպման արդյունքը (4:1).
«Եթե յուրաքանչյուրն անի այն, ինչ պետք է անի, ապա մենք խաղադաշտի յուրաքանչյուր դիրքում լրացուցիչ խաղացող կունենանք: Շատ բան կախված է մրցակցից՝ յուրաքանչյուր թիմ խաղում է յուրովի: Ես հարմարեցրեցի միջին գիծը Բելգիայի դեմ խաղի համար ու սա մեզ հաղթանակ բերեց»,-Վան Գալի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդները հաղթեց ու երեք միավոր զբաղեցրեց խմբի առաջին տեղը: