Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Սերոբ Գրիգորյանը: Ֆուտբոլիստն իր հրաժեշտի խոսքն է հղել ակումբի երկրպագուներին․
««Փյունիկ» ՖԱ-ի սիրելի երկրպագուներ, եկավ ժամանակը, որ պետք է հրաժեշտ տամ ձեզ։
Ակումբում անցկացրել եմ 6,5 տարի և այս ողջ ընթացքում ներդրել եմ ողջ ուժերս թիմի հաջողության համար։
Ինձ համար հատկապես հիշարժան էր 2018թ․-ը, երբ «Փյունիկի» հետ միասին հայկական թիմերից առաջինը դուրս եկանք եվրոգավաթների խաղարկության երրորդ փուլ։
Ուրախ եմ նաև, որ նախորդ մրցաշրջանում թիմի կազմում առաջին անգամ հռչակվեցի Հայաստանի չեմպիոն։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ՝ պարոն Սողոմոնյանին, մարզչական շտաբին և ակումբի բոլոր աշխատակիցներին։
Ի սրտե հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»»։