Ֆուտբոլիստ Եգոր Կլիմենչուկի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է։
Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և մաղթել նրան հաջողություն։
Կլիմենչուկը երևանյան ակումբ էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։