«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Սերոբ Գրիգորյանը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» հանդես էր գալիս 2016թ․-ի փետրվարից: 27-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել է 14 հանդիպման:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Սերոբ Գրիգորյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
Ավելի վաղ թիմից հեռացել էին Արման Հովհաննիսյանը, Գևորգ Ղազարյանը, Գրիգոր Մելիքսեթյանը, Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան։