Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ Բեյլը կարող է ավարտել կարիերան, եթե նրա թիմը 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար փլեյ-օֆֆի մրցաշարի եզրափակիչում պարտվի Ուկրաինային, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է Ուելսին 64 տարվա մեջ առաջին անգամ դուրս բերել Աշխարհի առաջնություն։ Ուելսը վերջին անգամ խաղացել է 1958 թվականի Աշխարհի առաջնությունում, որտեղ նրանք դուրս մնացին քառորդ եզրափակիչում Բրազիլիայից:
Եթե Ուելսի հավաքականը հաղթի Ուկրաինային, ապա Բեյլը մտադիր է կարիերան շարունակել առնվազն ևս վեց ամսով։
Ուելս-Ուկրաինա հանդիպումը կկայանա հունիսի 5-ին, Քարդիֆում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ուելսի հավաքականի հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ-ոքին՝ 3,10, իսկ Ուկրաինայի հավաքականի հաղթանակը՝ 2,90։