«Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը երեք ֆուտբոլիստի հետ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Ուրարտուի» կազմում ելույթները չեն շարունակի պաշտպաններ Սալոմոն Նիրիսարիկեն, Աննան Մենսահը և Արմեն Մանուչարյանը։
25-ամյա Մենսահը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Գանացին հանդես է եկել նաև «Լոռիի» և «Գանձասար-Կապանի» կազմերում։
29-ամյա Նիրիսարիկեն «Ուրարտուում» մասնակցել է 29 հանդիպման, մինչ այդ էլ «Փյունիկում» անցկացրել էր 21 հանդիպում։
27-ամյա Մանուչարյանը, որը հանդիսանում է նաև «Ուրարտուի» սան, երևանյան ակումբում բոլոր ժամանակները ներառյալ անցկացրել է 44 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։