«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է 5 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպաններ Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, կիսապաշտպաններ Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան։ Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Ավելի վաղ թիմից հեռացել էին նաև Արման Հովհաննիսյանը, որի պայմանագրի ժամկետը ևս ավարտվել էր և թիմի ավագ Գևորգ Ղազարյանը, որի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել էր։