«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կլքի ակումբը, հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացին հաստատակամ է իր որոշման մեջ: Այս պահին նրա պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի:
Նախկինում քննարկվում էր «Ռեալի» ու «Յուվենտուսի» տարբերակները:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 7 հանդիպում ու կատարել 2 արդյունավետ փոխանցում: