«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գևորգ Ղազարյանը նախորդ ամռանն էր 10 տարվա դադարից հետո վերադարձել «Փյունիկ» և հանդիսանում էր թիմի ավագը։ 34-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 17 խաղ և խփել 3 գոլ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու հատկապես նախորդ մրջաշրջանում թիմի չեմպիոնության հարցում լուրջ դերակատարում ունենալու համար և մաղթել նրան հաջողություն հետագա կարիերայում։