Ինչպես հաղորդել էինք՝ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Արման Հովհաննիսյանը, որի պայմանագրի ժամկետն ավարտվել է։
Ֆուտբոլիստը հրաժեշտի խոսք է ուղղել երկրպագուներին․
«Սիրելի երկրպագունե՛ր, եկավ այն պահը, երբ ես պետք է հրաժեշտ տամ իմ կարիերայում մեծ ավանդ ունեցող, ինձ կրթող և ֆուտբոլային ուղի բացած ակումբին՝ «Փյունիկին»։
Հիանալի տարիներ եմ ապրել «Փյունիկում», թե՛ ակադեմիայում, թե՛ գլխավոր թիմում, բայց հիմա եկել է հրաժեշտի պահը և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ։
Միասին մենք այս մրցաշրջանում կարողացանք հասնել մեր նպատակին և դառնալ Հայաստանի չեմպիոն։
Վստահ եմ, որ առջևում նորանոր հաջողություններ են սպասվում։ Շնորհակալություն բոլորին և ամենայն բարիք»։