VBET ՀՊԼ վերջին տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին հեղինակեց հյուրերի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը։
Այս տուրից հետո «Արարատը» 46 միավորով մնաց 4-րդ տեղում, իսկ «Արարատ-Արմենիան» 74 միավորով 2-րդն է։