Vbet ՀՊԼ վերջին տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Վանին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ:
Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Իսկ հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին Լուլուկյանը կրկնապատկեց հաշիվը:
Այսպիսով, այս խաղից հետո «Ուրարտուն» 10 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վանը» 19 միավորով՝ 8-րդը: