Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Ա Սերիայի 23-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպման արդյունքը(4:2), հաղորդում է Sky Italia-ն:
«Դժվար է բացատրել, թե ինչ պատահեց մեզ հետ: Հրաշալի առաջին խաղակես անցկացրինք: Ընդմիջման ժամանակ տղաների հետ խոսեցինք, որ պետք է զգույշ լինել, բայց ամեն ինչ սխալ ընթացք ունեցավ:
«Ինտերից» ավելին էի սպասում: Չէի ասի, թե նրանք լավ հանդիպում անցկացրին: Մենք պարտավոր էինք հաղթել այս խաղում»,-հայտարարել է Զլատանը:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 54 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Միլանը» 32 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական:
«Յուվնետուսը» նույնպես ունի 54 միավոր, բայց լրացուցիչ արդյուքներով երկրորդն է: