Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Վանը» 1-0 հաշվով հաղթեց «Նոային»։
Չարենցավանը ներկայացնող ակումբի կազմում միակ և հաղթական գոլը 33-րդ րոպեին խփեց Ջեյսոն Կլիֆորդը։ Հարկ է նշել, որ մինչ այս «Վանը» 9 անընդմեջ խաղում չէր հաղթել։
Այսպիսով, Սևադա Արզումանյանի սաները վաստակեցին 22 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Նոան» 38 միավորով 5-րդ տեղում է։
«Վանը» մրցաշրջանի վերջնամասում երկու հանդիպում ունի անցկացնելու և մրցելու է «Նորավանքի» և «Ուրարտուի» դեմ։ «Նոայի» վերջին մրցակիցը ևս «Ուրարտուն» է։