VBET ՀՊԼ 4-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» ընդունել էր «Ալաշկերտին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Թեև այս խաղից հետո «Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Արարատին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական, երկու թիմն էլ 46 միավոր ունի և «Ալաշկերտին» ավելի ձեռնտու կլիներ, իհարկե, հաղթանակը։
Իսկ «Ուրարտուն» այս խաղից հետո 36 միավորով մնաց 6-րդ տեղում։