Լրագրող Նոբել Առուստամյանը հայտարարել է, որ «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի նկատմամբ:
«Յուվենթուսը» նրանով իսկապես հետաքրքրում էր: Ավելին, հետաքրքրությունը մնում է, քանի որ թուրինցիները ունեն շատ ընդարձակ նորեկների ցուցակ, և նրանք ուշադիր հետևում են իրենց նախընտրած խաղացողներին: Բայց, կարծում եմ, Միրանչուկն առաջինը չէ այդ ցուցակում:
Ես Ալեքսեյը չեմ, գուցե նրա կյանքի ծրագրերը փոխվեն, բայց ինձ թվում է, որ դժվար է պատկերացնել տեղափոխման ավելի օպտիմալ ժամանակ:
Հիմա նա աչքի է ընկել, լավ է խաղացել Չեմպիոնների լիգայում, լավագույն իտալական թիմերը ցանկանում են նրան ձեռք բերել: Ժամանակը ձգելու իմաստ չկա: Ինքը՝ Միրանչուկը ևս դա է ցանկանում», — մեջբերում է Առուստամյանին RT-ն: