Յուրգեն Կլոպը խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին։
«Ես նոր պայմանագիր ստորագրեցի՝ իմանալով, որ «Սիթին» չի դադարի առաջընթաց գրանցել։ Այնպես որ, Սիթիից կախված չի լինի՝ մենք երջանիկ կլինենք, թե ոչ։ Դա կախված կլինի մեզանից։
Եթե Էրլինգ Հոլանդը միանա «Սիթիին», ապա թիմը հաստատ չի թուլանա։ Ես գիտեմ, որ հիմա շատ մարդիկ կսկսեն խոսել փողի մասին, բայց այս տրանսֆերն ամեն ինչ տեղափոխում է նոր մակարդակ, թույլ տվեք այսպես արտահայտվել»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը Metro-ին:
Հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողն արդեն բուժզննում է անցել` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ։