«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ «Ռեալը» կպարտվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Բոլոր եվրոպական ակումբները վախենում են «Ռեալից», իսկ «Ռեալը» վախենում է «Բարսելոնայից»:
Անձամբ ես կարծում եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգան։ Անգլիական ակումբն ավելի ուժեղ է, քան մադրիդյանը»,- ասել է Անրին CBS Sports-ի եթերում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։