«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարիերան կարող է շարունակել Գերմանիայի առաջնությունում, հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, սենեգալցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Մանեն մյունխենյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է։ Ակումբները դեռևս չեն սկսել բանակցությունները, սակայն «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը հանգստյան օրերին հանդիպել է Մանեի գործակալի հետ, որպեսզի քննարկի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը։
Հիշեցնենք՝ Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին «Սաութհեմփթոնից»։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա սենեգալցի ֆուտբոլիստն ԱՊԼ-ում 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականից Մանեն հրավիրվում է Սենեգալի հավաքական։