ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, հավանել է պորտուգալացու ֆան-էջերից մեկի հրապարակումն այն մասին, թե հարձակվողը պիտի հեռանա ՄՅՈՒ-ից։
Հրապարակման բովանդակությունն այսպիսին է․
«Հիմա մենք ՉԼ-ում տեղ չունենք։ Կրիշտիանուն չպետք է ակումբի հանդեպ իր սերն ապացուցելու համար մնա, դրա ամենամեծ ապացույցն այն էր, որ նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ առաջարկ ունենալով «Մանչեսթեր Սիթիից», որն ակնհայտ ավելի լավ կազմ, մարզիչ ու նվաճումներ ունի։
Հիմա Կրիշտիանուն պիտի իր մասին մտածի։ ՄՅՈՒ-ն ևս հազար տարի գոյություն կունենա։ Կրիշտիանու, դու դեռ 4-5 տարվա կարիերա ունես։ Հիմա լավագույն թիմը փնտրիր քեզ համար, որովհետև դու դրան արժանի ես ու դեռ շատ տիտղոսներ պիտի նվաճես»։