«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հաստատել է, որ Լուչանո Սպալետին կշարունակի աշխատանքը «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում, չնայած թիմն այս մրցաշրջանում անհաջողություններ է ունեցել Ա Սերիայում չեմպիոնության համար պայքարելիս.
«Սպալետին բարձրակարգ մարզիչ է : Նա ունի պայմանագիր և ես միշտ ասել եմ, որ դա 2 տարվա պայմանագիր է՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Սպալետին մնում է այստեղ»,- ասել է Դե Լաուրենտիսը: