«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է այն տեղեկատվությանը, թե «Բորուսիայի» նորվոգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին շշուկներին.
«Շատ դժվար է կազմակերպել Հոլանդի տեղափոխությունը «Բարսելոնա» տնտեսական վիճակի պատճառով: Չեմ ցանկանում ստել, սա է իրականությունը:
Չէի ասի, թե հարցը գումարի մեջ է: Չեմ ցանկանում անհարգալից լինել մյուս ակումբների մարզական նախագծերի հանդեպ:
Մենք միակ թիմը չենք, որ ցանկանում ենք ձեռք բերել Հոլանդին: «Սիթին» շատ տիտղոսներ է նվաճել և պայքարում է ուժեղագույնների հետ: Նրանց մակարդակն անվիճելի է, բայց եթե «Բարսան» չկարողանա պայմանագիր կնքել հոլանդի հետ, սա տեղի կունենա ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է Չավին: