Կառլո Անչելոտին հայտնել է, որ մինչև 80 տարեկան կարող է մնալ «Ռեալում»։
«Եթե ամեն ինչ լավ լինի, մինչև 80 տարեկան կմնամ, եթե չգժվեմ։ Երբ հեռանամ «Ռեալից», կարող եմ ավարտել կարիերաս։ Սրանից լավ ակումբ գտնելը հեշտ չի լինի։
Տեսնենք՝ ինչ կլինի, երբ ձանձրացնեմ «Ռեալին»։ Բայց դրա հետ կապված խնդիր չունեմ, դեռ շատ բան պիտի անեմ»- թիմի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։