«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնա ակումբում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի մասնագետը շատ տպավորված է Ռոնալդուի խաղով Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում և անընդունելի է համարում Կրիշտիանուի նման կարևոր խաղացողի կորցնելը։ .
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանի վերջում՝ այս պաշտոնում փոխարինելով գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։