Ա Սերիայի 36-րդ տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
48-րդ րոպեին թուրինցիներին առաջ մղեց Պաուլո Դիբալան։ 87-րդ րոպեին Ալբերտ Գուդմանսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Դոմենիկո Կրիշիտոն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով տանտերերին։
«Ջենոան» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ «Յուվենտուսը» 69 միավորով մնաց չորրորդ հորիզոնականում։