«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում կիսապաշտպան Գավիի հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Երկու կողմերն էլ ուզում են շարունակել համագործակցությունը։ Մեզ համար Գավիին պահելը շատ կարևոր է։ Նա մեր ակումբի ապագայի մի մասն է։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ նրա գործակալի հետ, ներկայումս մենք բանակցություններ ենք վարում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023-ի ամառ։