«Միլանը» շարունակում է աշխատել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսի տրանսֆերի վրա։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրաի՝ կողմերը համաձայնեցրել են պայմանագիր մինչև 2026 թվականը` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ։
«Ռոսոներիները» վստահ են, որ առաջիկա օրերին կհամոզեն ֆրանսիական թիմին վաճառել կիսապաշտպանին 15-18 մլն եվրոյով։
Այս մրցաշրջանում Սանչեսը Լիգա 1-ում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։