«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին մեկնաբանել է Ա սերիայի 23-րդ տուրի խաղում «Վերոնայից» կրած պարտությունը (2:1):
«Մենք տարբեր խաղ ենք ցուցադրում տանը և դուրսը: Սա ակնհայտ է: Հանդիպումը դժվար էր, բայց մենք պատրաստ էինք դրան: Եթե մենք ուզում ենք հաղթել, ապա պետք է դադարենք նման սխալներ թույլ տալ:
Պետք է ավելի շատ աշխատել: Ինչ վերաբերում է «Վերոնային», թիմը արժանի է հարգանքի, մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց»,- մեջբերում է Սարիին Football-italia-ն: