Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարիերան կարող է շարունակել «Վիսել Կոբե» ակումբում, տեղեկացնում է El Chiringuito-ն:
33-ամյա իսպանացուն այդ թիմում է ուզում տեսնել Անդրես Ինիեստան, ով պաշտպանում է ճապոնական ակումբի գույները:
Հաղորդվում է, որ Սիլվան լրջորեն դիտարկում է կարիերան շարունակելու այս տարբերակը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս առաջնությունում Սիլվան մասնակցել է 18 հանդիպման և դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: