ՌՊԼ-ի 26-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Սպարտակին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ռոման Տուգարևը, Դմիտրի Պոլոզը և Ալի Սոուն։ Վերջինս հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Սոբոլևը և Ռուսլան Լիտվինովը։
«Ռոստովի» առաջին գոլի դրվագում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Խորեն Բայրամյանը։ Հայ կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 65-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի։
«Ռոստովը» վաստակեց 34 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ «Սպարտակը» 31 միավորով 10-րդ տեղում է։