Մոսկվայում ավարտվեց Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը, որում «Սպարտակը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Այսպիսով, հայտնի դարձան Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։
Այդ ակումբներն են՝ «Դինամոն», «Ենիսեյը», «Ալանիան» և «Սպարտակը»: Նշենք, որ ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիան» 1/4 եզրափակիչում հաղթահարեց «Զենիթի» արգելքը՝ ավելի հաջողակ գտնվելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 21-ին։