Մոսկվայի «Սպարտակի» նախկին դարպասապահ Արտյոմ Ռեբրովը նշել է իր վարկածով մայրաքաղաքային ակումբի պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներին։
«Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ինձ համար իսկական լեգենդ է։ Անխոս, հրաշք կլիներ նրա հետ մեկ թիմում խաղալը։ Իգոր Նետտոն իմ տասնյակում կլիներ բոլոր ժամանակների ավագը։
Տասնյակի մեջ կներառեմ նաև Ֆյոդր Չերենկովին, Իլյա Ցիմբալարին, Ռինատ Դասաևին, որը ակումբի պատմության լավագույն դարպասապահն է, Սերգեյ Ռոդիոնովին, Սերգեյ Գորլուկովիչին, Եգոր Տիտովին, Վալերի Կարպինին։
Այս տասնյակում արժանիորեն պետք է լինեն նաև Ալեքսն ու Կվինսի Պրոմեսը։ Նրանք ակումբի պատմության լավագույն լեգեոներներն են»,- այս մասին Ռեբրովը գրել է իր telegram-ի ալիքում։