Վեց թեկնածուներ պաշտոնապես ներկայացրել են իրենց թեկնածությունը Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIF) նախագահի պաշտոնում: Ընտրությունները նշանակված են այս ամսվա 23-ին։
Թեկնածուների ցուցակում է «Մարսելի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան։ Սակայն պաշտոնի համար պայքարում նա ֆավորիտ չի համարվում։
«Մենք վերջապես այստեղ ենք: Չեմ կարող սպասել քարոզարշավի մեկնարկին: Վստահեք ինձ, ես կբարելավեմ Կոտ դ’Իվուարի ֆուտբոլը, եթե ինձ ընտրեք»,- Դրոգբայի խոսքերն են մեջբերում տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ 61 տարեկանում կյանքից հեռացել է ՖԻՖ-ի նախկին նախագահ Ավգուստին Սիդի Դիալոն։