Ըստ Tuttosport-ի ՝ «Յուվենտուսը» սկսել է քննարկումները հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Թուրինյան ակումբը 26-ամյա արգենտինացի հարձակվողին առաջարկում է նոր պայմանագիր՝ մինչև 2025 թվականը:
Նշվում է, որ Դիբալային տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում: Դիբալայի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:
Այս մրցաշրջանում Պաուլոն խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: