Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշներն այսօր այցելել են հարազատ ՀՖԿՍՊԻ հանդիպելու ԲՈՒՀ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ: Ներկա էին նաև դասախոսներն ու մարզիչները:
Ըմբիշներն օրեր անց մեկնելու են Իտալիա՝ փետրվարի 10-14-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու:
Դավիթ Խիթարյանը հաջողություն է մաղթել ըմբիշներին, ու նաև ընգծել, ուհն այսուհետ իր առջև նպատակ է դնում ուշադրություն դարձնել մարզիկների կրթվածության մակարդակին:
«Բուհն ամեն ինչ կանի, որ հմտություն ձեռք բերելուն զուգահեռ, ձեռք բերեք նաև նոր գիտելիքներ: Ինձ համար շատ կարևոր է, որ մարզիկները ստանան նաև մասնագիտական գիտելիքներ», — նշել է պարոն Խիթարյանը:

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով էլ այս հանդիպումը նույնպես դրական ազդեցություն կունենա:
«Մարզիկների տրամադրությունը բարձր է, նրանք վստահ գնում են գոտեմարտելու»,- հավելել է գլխավոր մարզիչը:





