Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ՉԼ 1/4 եզրափակչում «Չելսիի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Հազիվ թե ավելի բարդ առաջադրանք լինի։ Բայց պիտի ինքներս մեզ նայենք։ Երբ մենք լավ ենք խաղում, շատ բան է հնարավոր, և մենք դա տեսել ենք։ Երբ վատ ենք խաղում, շանսերը քչանում են։
Դրա համար պիտի փորձենք շատ լավ խաղալ։ Դա անհրաժեշտ է կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,-Կրոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 6-ին։