Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» կարողացել է հաղթանակի հասնել «Ռեալի» նկատմամբ:
Կատալոնացիներից 2 անգամ աչքի է ընկել 2021 թվականի Աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելիասը, մեկ անգամ էլ գոլի հեղինակ է դարձել Կլաուդիա Պինան: Արքայական ակումբից միակ գոլի հեղինակը դարձել է Օլգա Կարմոնան: