«Լոռի» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելեկում։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Լոռին» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։ Վաղը՝ փետրվարի 6-ին, թիմը կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա ուսումնամարզական հավաք։
Հավաքի շրջանակում նախատեսված է անցկացնել 4 ստուգողական հանդիպում։
Փետրվարի 8-ին «Լոռին» կհանդիպի Ռումինիայի 2-րդ լիգան ներկայացնող Վիտորուլ Պանդուրիի հետ, փետրվարի 11-ին՝ Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովի» հետ։