Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կգերազանցի կանանց ֆուտբոլի հաճախելիության ռեկորդը։
Մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղը կկայանա մարտի 30-ին «Կամպ Նոու»-ում, որը տեղավորում է 99354 հանդիսական։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ մեջբերելով կատալոնական ակումբի ներկայացուցիչներին, տոմսեր վաճառքում այլևս չկան։ Բոլոր տոմսերը վաճառված են, բացառությամբ որոշ VIP տոմսերի։
Հավելենք, որ այսօր կանանց ակումբային ֆուտբոլի ռեկորդը կազմում է 60739 հանդիսական։ Ռեկորդը սահմանվել է 2019 թվականի մարտին Վանդա Մետրոպոլիտանո մարզադաշտում, որտեղ Մադրիդի «Ատլետիկոն» ընդունել էր «Բարսելոնային»։