ՌՖՄ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը կարծում է, որ ՖԻՖԱ-ի որոշումը՝ թույլ տալ Լեհաստանի հավաքականին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի մրցաշարի եզրափակիչ դուրս գալ, չի փոխում իրավիճակը ՌՖՄ-ի կողմից Սպորտային արբիտրաժային դատարան (CAS) բողոքարկելու հետ կապված:
«Հավատ ու հույս կա, որ Ռուսաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա։ Այժմ մենք պետք է օգտագործենք մեր ողջ ազդեցությունը և բոլոր հնարավորությունները՝ ապահովելու, որ CAS-ի բողոքարկումը դիտարկի որպես հրատապ խնդիր:
Այս դեպքում հանդիպման հավանականությունը մեծ է, քանի որ ՖԻՖԱ-ի որոշումը կապ չունի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի հետ։ Սա զուտ քաղաքական, ոչ սպորտային որոշում է։
ՌՖՄ-ն ունի բոլոր հիմքերը դատարանում հաղթելու համար, ուստի մենք կհավատանք, որ խաղալու ենք Լեհաստանի հետ և կպահպանվի սպորտային սկզբունքը»,- Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանի հետ զրույցում ասել է Կոլոսկովը։