Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Նոային»։ Թիմերը չպարզեցին հաղթողին՝ մեկական գնդակ ուղարկելով միմյանց դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Օլիվյերան։ Տանտերերը միայն երկրորդ կեսի սկզբնամասում կարողացան պատասխան գնդակը խփել․ 49-րդ րոպեին «Նոայի» դարպասը գրավեց Արսեն Գալստյանը։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 9 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Նոան» 24 միավորով՝ 5-րդ։