Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն ասել է, որ կլքի իր պաշտոնը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո՝ անկախ հավաքականի ցույց տված արդյունքից։
«Ես ամբողջովին կենտրոնացած եմ աշխատանքիս վրա, բայց այն կտևի մինչև աշխարհի առաջնության ավարտը»,- Տիտեի խոսքերն է մեջբերում SporTV-ն։
Հիշեցնենք, որ Տիտեն զբաղեցրել է իր պաշտոնը 2016 թվականի ամռանը: Ազգային հավաքականի հետ նա 2019 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը։