Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի «Վիլյառեալի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ակումբը։
Բենզեման շարունակում է ապաքինվել և օպտիմալ մարզավիճակ է ձեռք բերում։ Կառլո Անչելոտին մտադիր չէ վտանգի ենթարկել Կարիմի առողջությունը ՊՍԺ-ի հետ առաջիկա եվրագավաթային դիմակայությանն ընդառաջ:
Խաղին չի մասնակցի նաև պաշտպան Ֆերլան Մենդին։